Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՐՈՎԸ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԱՏԱՐ

Մայիս 21,2009 00:00

\"\"Մեկօրյա հանգստից հետո Սոֆիայում ընթացող շախմատի «Mtel-Masters» գերմրցաշարի մասնակիցները վերսկսեցին պայքարը:

Վեցերորդ տուրում Ալեքսեյ Շիրովը հաղթեց Վասիլի Իվանչուկին, իսկ Վեսելին Տոպալով-Մագնուս Կարլսեն եւ Լենյեր Դոմինգես-Վան Յուե պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակը 4,0 միավորով միանձնյա գլխավորում է Իսպանիան ներկայացնող Շիրովը: Նրան հետեւում են 3,5-ական միավոր վաստակած Տոպալովն ու Կարլսենը: 4-5-րդ տեղերը բաժանում են Դոմինգեսն ու Յուեն, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է 1,0 միավոր վաստակած Իվանչուկը:

Երեկ կայացավ յոթերորդ տուրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել