Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՆ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ» ԵՎ «ՆՈՐ ՆԵՐԿԱՆԵՐԸ»

Հուլիս 03,2009 00:00

ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձելով երեկ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցված այն գնահատականին, որ համաներումը մեծագույն հաղթանակ էր՝ ձեռքբերված, առաջին հերթին, ժողովրդի հերոսական պայքարի շնորհիվ, եւ որ այն իշխանությունները իրականացրին ժողովրդավարական ալիքի ճնշման արդյունքում, որպես ճարահատյալ քայլ, դրանով ապացուցելով իրենց թուլությունը, «Առավոտին» ասաց. «ՀԱԿ-ի ղեկավարի այս գնահատականները եւս մեկ անգամ ապացուցեցին, թե որքան խորն են տարբերությունները ՀՀՇ-ականների եւ այսօրվա իշխանությունների միջեւ: Գուցե իրենց իշխանության ժամանակ համերաշխությանը եւ երկխոսությանն ուղղված քայլերը իրենք անում էին ստիպողաբար, որպես իրենց պարտություն, մինչդեռ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա գլխավորությամբ՝ ամբողջ իշխանությունը իրենց ամենօրյա աշխատանքով, իրենց բոլոր քայլերով միտված են խորացնել եւ ավելի ամրապնդել համերաշխության եւ հանդուրժողականության մթնոլորտը: Այդ քայլերն արվում են սերունդներին եւ հասարակությանն ավելի միասնական դարձնելու համար, եւ այս ուղղությամբ յուրաքանչյուր քայլ մեր հասարակության եւ ՀՀ բոլոր քաղաքացիների հաղթանակն է: Իշխանությունը միտված է ծառայել ժողովրդին եւ լուծել հասարակության առջեւ ծառացած խնդիրները, եւ եթե պետք է գործածել հաղթանակ եզրույթը, ապա այն երկրի նախագահի եւ նրա գլխավորությամբ՝ իշխանության հաղթանակն է: Ավելորդ է ասել, որ միայն ուժեղ նախագահը եւ ուժեղ իշխանությունն է ի զորու իրականացնել այն քայլերը, որոնք այսօր կատարվում են ի շահ մեր հասարակության եւ երկրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել