Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

Սեպտեմբեր 03,2009 00:00 Share

Երեկ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանն «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված նամակի, տեղեկացնում ենք, որ նախարարը հանձնարարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ ուսումնասիրել քաղաքացի Լարիսա Փարեմուզյանի կողմից ներկայացված տեղեկությունները, նշանակել ծառայողական քննություն: Ուսումնասիրությունների արդյունքը զեկուցել արդարադատության նախարարին»: Նշենք, որ մեր գործընկերոջը Վանաձորի հարկադիր ծառայողները խոչընդոտել էին, վերցրել նրա տեսախցիկը այն ժամանակ, երբ տնակային թաղամասի բնակիչներին տարհանում էին՝ առանց զգուշացման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930