Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարում կյանքը 8,8%-ով թանկացել է

Ապրիլ 01,2010 00:00

Մարտ ամսին գները՝ նախորդ տարվա մարտի համեմատությամբ, աճել են 8,8%-ով: Իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0,8 տոկոսով: Երեկ ՀՀ ազգային վիճակագրական վարչությունը հրապարակել էր ամենամսյա հաշվետվությունը՝ «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2010թ. հունվար-մարտին»: Համաձայն այդ հաշվետվության՝ 2010թ. մարտին, 2009թ. մարտի համեմատությամբ, սպառողական գների ինդեքսը կազմել է 108.8%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)՝ 106.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 114.3%, ծառայությունների սակագներինը՝ 110.6%, իսկ հունվար-մարտին, 2009թ. հունվար-մարտի համեմատությամբ, համապատասխանաբար՝ 108.4, 105.3, 115.9 եւ 110.4%: 2010թ. մարտին, 2005թ. համեմատությամբ, սպառողական գների ինդեքսը կազմել է 129.4%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)՝ 128.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 122.0%, ծառայությունների սակագներինը՝ 136.0%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել