Սամարղանդում ընթացող շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայի մասնակիցները վաղը հանգստանում են, իսկ այսօր կայացել է 6-րդ տուրը։
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել է մեր հարավային հարևան Իրանին և 11,0 միավորով Չինաստանի հետ բաժանում է 2-րդ հորիզոնականը։ Մեր թիմին հաղթական միավորը բերել է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։
Կանանց մրցաշարում մեր ընտրանին 3։1 հաշվով առավելության է հասել Լատվիայի նկատմամբ։ 1-ական միավոր վաստակել են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը։
Կարդացեք նաև
Թիմային 10 միավոր ունեն 11 հավաքականներ, որոնք բաժանում են 3-րդից 13-րդ տեղերը։ Մեր աղջիկները լրացուցիչ գործակիցներով 7-րդ տեղում են։
Հաջորդ՝ 7-րդ տուրում տղամարդկանց ընտրանին մրցելու է ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ, որտեղ հանդես է գալիս Լևոն Արոնյանը, իսկ կանանց հավաքականը ուժերը չափելու է Ադրբեջանի հետ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































