Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 22,2010 00:00

Հմտությունների ձեռքբերում

«Սենթ Ջորջ» հիվանդանոցի, Լոնդոնի եւ Քինգսթոնի համալսարանի ուսանողներն օգտագործել են ցանցային Second Life ծրագիրը՝ այնպիսի իրական իրավիճակներ պատկերելու համար, որտեղ մարդկանց անհրաժեշտ է բժշկական օգնություն: Ցանցային Second Life ծրագիրն իրենից ներկայացնում է եռաչափ վիրտուալ աշխարհ, որտեղ մասնակիցներն իրենք են սցենարներ մշակում: Դեռեւս մշակվել է հինգ սցենար, որը ներառում է սրտի սուր կաթվածը, ալկոհոլային չարաշահման դիֆերեցիալ ախտորոշումը, ինչպես նաեւ դիաբետիկ կոմայի զարգացումը: Ամեն շաբաթ ուսանող մասնակիցները էլեկտրոնային փոստով ստանում էին Second Life-ի հերթական դրվագի հղում, որտեղ անհրաժեշտ է բուժաշխատողի օգնություն: Խմբի աշխատելու ժամանակ նրանք կարող են վիրտուալ գնահատել հիվանդի դրությունը՝ չափելով նրա զարկերակը եւ ճնշումը, վերցնելով արյան էքսպրես-անալիզ եւ այլ անհրաժեշտ թեստեր: Դրանից հետո նրանք օգնություն են ցուցաբերում հենց տեղում եւ հիվանդին տեղափոխում են հիվանդանոց՝ լրացնելով համապատասխան փաստաթղթերը, որոնք անմիջապես էլեկտրոնային փոստով ուղարկվում են իրական վերահսկողին: Ըստ դասախոս Ահմեդ Յունիսի՝ ուսանողների 90%-ը, որոնք աշխատել են այս մեթոդով, համարում են, որ այն արդյունավետ է ուսուցման եւ պրակտիկայի համար:
Բացի այդ, նմանօրինակ ուսուցումն ավելի հետաքրքիր է, քան դասախոսություններ լսելը: Ինչպես հայտնել է «Սենթ Ջորջ» հիվանդանոցի էլեկտրոնային ծրագրերի ղեկավար Էմիլի Կոնրադին, ծրագրվում է ստեղծել նմանատիպ վիրտուալ սարքեր՝ մանկաբարձերի, ֆիզիոթերապեւտների եւ այլ բուժաշխատողների համար:

Աթեիստ փաստաբանի հայցը

Դատարանը մերժել է աթեիստ փաստաբան Մայքլ Նյուդոուի հայցը՝ ԱՄՆ նախագահների երդմնակալության արարողության ժամանակ արտասանվող երդման տեքստից հանել «եւ թող օգնի մեզ Աստված» բառերը: Ըստ ԱՄՆ վերաքննիչ դատարանի մայիսի 7-ին ընդունած որոշման, որի մասին տեղեկացրել է դատավոր Ջենիս Ռոջերս Բրաունը, Նյուդոուի պահանջն ապօրինի է եւ այլեւս քննարկման ենթակա չէ: Այնուամենայնիվ, մայիսի 11-ին Նյուդոուն, ով այդ հայցում ներկայացնում է աթեիստների խումբը, հայտնել է նույն հարցի շուրջ նոր հայց հարուցելու իր մտադրության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել