Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են հերթական անգամ առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան

Մայիս 05,2024 21:27

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի տելեգրամյան գրառումը

Իհարկե, մեր երկրում կա խոսքի և հավաքների ազատության իրավունք և նաև 2018 թվականի հեղափողությունն է երաշխավորել դրանց առկայությունը։ Եվ այո, այդ իրավունքները կարող են իրացվել նաև ընդդեմ իշխանությունների, դա ավելի քան նորմալ է և նույնիսկ պարտադիր, քանի որ որևէ իշխանություն անթերի չէ և առողջ քննադատությունն անհրաժեշտ է ինքնահայեցման և ավելի լավը դառնալու համար։

Ցանկացած քաղաքացի և քաղաքական ուժ, որոշ բացառություններով կապված իրենց պաշտոնական կարգավիճակի հետ, կարող է քաղաքական հայտարարություններ և գործողություններ իրականացնել, և դա կրկին մեր ժողովրդավարության ձեռքբերումներից է։

Այլ հարց է, որ մեր մյուս քաղաքացիները, ովքեր հետևում են նման գործունեությանը, պետք է հարց տան իրենց, թե որն է դրա նպատակը և ովքեր են հետապնդում այն։ Ինչո՞վ են այդ գործիչները աչքի ընկել անձնապես և որպես քաղաքական կամ հասարակական ուժ, ի՞նչ գլոբալ նպատակներ ունեն, բացի կոնկրետ այդ գործողություններից։

Եվ եթե այս պրիզմայով ենք անցկացնում այսօր տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, ամեն ինչ շատ պարզ է դառնում։

Ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են հերթական անգամ առանց ընտրությունների իշխանություն վերցնել, քանի որ գիտեն, որ 2026 թվականին էլ չեն կարողանալու դա անել։

Իսկ ինչ վերաբերում է Տավուշից սկսված սահմանազատման գործընթացին, մեր քաղաքացիներին բազմիցս բացատրել ենք և կշարունակենք բացատրել դրա կարևորությունը մեր սահմանների և մեր պետության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031