Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԼԻՏՈՆ «ԻՆՏԵՐՈՒՄ» ԷԼ ՎԱՏ ՉԻ ԶԳՈՒՄ

Հունիս 03,2010 00:00

Իտալական «Ինտերի» հարձակվող Դիեգո Միլիտոյի գործակալը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ «Ռեալի» ներկայացուցիչները չեն կապվել իրենց հետ, եւ «Ինտերի» արգենտինացի ֆուտբոլիստի՝ «Արքայական ակումբ» տեղափոխվելու մասին լուրերն անհիմն են: Սակայն եթե Մադրիդում լռում են, ապա եվրոպական մի շարք ակումբներ բաց չեն թողնում արգենտինացուն ձեռք բերելու հնարավորությունը: «Եթե «Ռեալը» ցանկանում է գնել Միլիտոյին, ապա պետք է բանակցություններ սկսի «Ինտերի» հետ եւ հանդես գա կոնկրետ առաջարկությամբ: Հակառակ դեպքում մենք կգտնենք այն ակումբը, որտեղ Դիեգոն իրեն շատ ավելի լավ կզգա»,- հայտարարել է գործակալը:
Բայցեւայնպես, «Ինտերում» էլ արգենտինացին իրեն բավականաչափ լավ է զգում եւ նույնիսկ պատրաստ է, դեռեւս գործող պայմանագրի համաձայն, երեք տարի մնալ Միլանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել