Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵԼԱՌՈՒՍԻ ԳԱԶԸ ԿՏՐԵՑԻՆ

Հունիս 22,2010 00:00

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը «Գազպրոմ» ընկերությանը հրահանգել է սահմանափակել Բելառուսին մատակարարվող գազի ծավալները՝ գազի դիմաց այդ երկրի ունեցած պարտքի պատճառով: Մեդվեդեւը միաժամանակ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերին կարգադրել է շարունակել բանակցությունները խնդրի կարգավորման նպատակով Մոսկվա ժամանած բելառուսական պատվիրակության հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գազպրոմը» սպառնացել էր երկուշաբթի օրվանից 85 տոկոսով կրճատել Բելառուսին մատակարարվող գազի ծավալները, քանի դեռ պաշտոնական Մինսկը չի վճարել 192 միլիոն դոլար կազմող պարտքը:
Հունիսի 21-ին Բելառուսին մատակարարվող ռուսական գազի ծավալը, սակայն, կրճատվել է ոչ թե 85, այլ՝ 15 տոկոսով, բայց այն աստիճանաբար կնվազեցվի, եթե Բելառուսն իր պարտավորությունները չկատարի: «Գազպրոմը» կանխատեսել է, որ մինչեւ 2010թ.-ն Բելառուսի պարտքը ընկերությանը կկազմի մոտավորապես մինչեւ 500 մլն դոլար:
Լուկաշենկոն իր հերթին դեռ սպասում է Մեդվեդեւի պատասխանին՝ գազի գինը նվազեցնելու վերաբերյալ: Բելառուսը պնդում է, թե ինքը «Գազպրոմին» պարտք չէ, ավելին, այդ ընկերությունն է գազի տարանցման դիմաց Բելառուսին պարտք: «Տարանցման համար պարտքի գումարը ճիշտ այնքան է, որքան մեր պարտքը՝ հանրապետությանը մատակարարված գազի դիմաց»,- «Reuters»-ի հետ զրույցում հայտարարել է Բելառուսի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել