Լրահոս
Օրվա լրահոսը

Անին հաղթեց Անուին

Օգոստոս 14,2010 00:00

Լեհաստանում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկան պատանիների եւ աղջիկների աշխարհի առաջնության իններորդ տուրում աղջիկների պայքարին մասնակցող մեր միակ ներկայացուցիչը՝ Անի Խանամիրյանը, սպիտակներով պարտության մատնեց Բայար Անուին (Մոնղոլիա) եւ, վաստակած միավորների քանակը հասցնելով 4,5-ի, 49-րդից բարձրացավ 41-րդ հորիզոնական: Երեկ՝ 10-րդ տուրում, մեր շախմատիստուհու մրցակիցը իսպանուհի Անաբել Գուադամուրո Տորրենտեն էր:
Ավաղ, իններորդ տուրը անհաջող ավարտվեց մեր տղաներից Ռոբերտ Հովհաննիսյանի եւ Հրայր Սիմոնյանի համար: Առաջինը զիջեց Էրիկ Բլոմկվիստին, իսկ երկրորդը տանուլ տվեց Կիրիլ Ստուպովին: Այս պարտություններից հետո մեր երկու շախմատիստներն էլ մրցաշարային աղյուսակում նահանջեցին, համապատասխանաբար, 29-րդ եւ 33-րդ հորիզոնականներ: Չնայած հայաստանցի երրորդ մասնակիցը՝ Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի արեց Մարկ Թայլեր Առնոլդի հետ, այդուհանդերձ, 5,0 միավորով մեկ աստիճան ետընթաց գրանցեց՝ հանգրվանելով 44-րդ տեղում:
Երեկ կայացած 10-րդ տուրում Ռոբերտն ու Հրայրը խաղալու էին միմյանց դեմ, իսկ Սամվելը սպիտակներով հանդիպելու էր բուլղարացի Ռադոսլավ Դիմիտրովի հետ: Չնայած աշխարհի առաջնության ավարտին դեռ երեք տուր կա, սակայն, ըստ ամենայնի, մեր երեք գրոսմայստերներն էլ դուրս կմնան մեդալների համար պայքարից, քանի որ երրորդ տեղում ընթացող շախմատիստին արդեն իսկ զիջում են 1,5, իսկ առաջատարին՝ 2,0 միավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031