Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԴԱՊԵՏՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Օգոստոս 18,2010 00:00 Share

\"\"

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա, գնդապետ Վարդան Ստեփանյանը՝ «Գռս» մականունով, այս օրերին ավարտին է հասցնում Տիգրան Մեծ փողոցի 71 շենքի բակի խաղահրապարակի հաշվին սեփական ավտոտնակի շինարարության աշխատանքները: Նա հասցրել է հրապարակում երեխաների համար  տեղադրված ճոճանակներն ու արտաքին լուսավորության սյուները ապամոնտաժել, որպեսզի դրանք իր ավտոտնակին հանկարծ չխանգարեն: Վ. Ստեփանյանը, մեր տեղեկություններով, նախկինում Բալահովիտի զորամասի հրամանատարի պաշտոնից ազատվել է այն բանի համար, որ շինարարական աշխատանքների մեջ ներգրավել էր ժամկետային մի զինծառայողի, որը շինհրապարակում դժբախտ դեպքի զոհ էր դարձել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031