Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՂԴԱԴՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՀՆՉԵԼ. ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ

Օգոստոս 18,2010 00:00

Բաղդադի կենտրոնում իրաքյան բանակի զորակոչային հավաքակայանում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի արդյունքում առնվազն 41 մարդ՝ զորակոչիկ է զոհվել, ավելի քան 100 մարդ վիրավորվել է: Իրաքի ՆԳՆ-ում հաղորդել են, որ տուժածների թվում կան նաեւ հավաքակայանը հսկող զինծառայողներ: Reuters-ի մատուցմամբ՝ Սադամ Հուսեյնի իշխանության օրոք երկրի պաշտպանության նախարարությանը պատկանող շենքում պայթյունն իրականացվել է Վաշինգտոնի կողմից ամերիկյան զորքերը երկրից դուրս բերելու ֆոնին:
Բաղդադում տեղի ունեցած պայթյունի նախօրեին Իրաքում գործող երկու հիմնական կուսակցություններից մեկը հրաժարվել էր խորհրդարանական ընտրություններից հետո հաղթած կուսակցության հետ կառավարական կոալիցիա ձեւավորելու շուրջ ընթացող բանակցություններից: Ի դեպ, մարտին Իրաքում տեղի ունեցած ընտրությունները քաղաքական որեւէ կուսակցության միանշանակ հաղթանակ չբերեցին, ու նախարարների կաբինետն այդպես էլ չի ձեւավորվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել