Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 03,2010 00:00

ԿՈՆԳՈՅՈՒՄ ԳՆԴԱԿՈԾՎԵԼ Է ՎՐԱՑԻ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ

Կոնգոյի արեւելքում անհայտ գրոհայինները գնդակոծել են մասնավոր ինքնաթիռը, որի ուղեւորները «Միջազգային բժշկական կորպուսի» բժիշկներ են եղել: News.am-ի մատուցմամբ, գնդակոծման հետեւանքով ամերիկացի երեք եւ Վրաստանի մեկ քաղաքացի փախուստի են դիմել եւ ներկայումս թաքնվում են անտառում: Բժիշկներին գտնելու եւ օգնելու համար ՄԱԿ-ը խաղաղարարներ է ուղարկել: Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, Վրաստանի ԱԳՆ-ն միջադեպի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չունի, քանի որ Կոնգոյի Հանրապետությունում դեսպանատուն չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել