Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՑՈՒ ՈՏՔԸ ԿՈՏՐՎԵԼ Է

Սեպտեմբեր 11,2010 00:00

Սեպտեմբերի 9-ին Երեւան-Երասխ  ճանապարհին «Պեժո-206» մակնիշի IR 54644 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետեւանքով ուղեւոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 31-ամյա Նասր Սաբեղի Խոշան ստացել է ոտքի կոտրվածք եւ տեղափոխվել Արարատի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվել է բավարար: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ հերթապահին:
Իսկ երեկ ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան 25 հասցեին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար:
«ԿամԱԶ» մակնիշի 12 ՕՏ 377 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել է նշված հասցեում գտնվող հացի թխման արտադրամասի պատին, ինչի հետեւանքով վարորդը՝ 46-ամյա Ռոման Դոքսիյանը, ստացել է թեթեւ մարմնական վնասվածք եւ տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել