Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

Սեպտեմբեր 24,2010 00:00

\"\"

Անթալիայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Երեկ երեկոյան ասպարեզ դուրս եկան 77 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էր Տիգրան Գ. Մարտիրոսյանը: Հայազգի ծանրորդը «պոկում» վարժությունում գլխավերեւում պահեց 173 կիլոգրամը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Իսկ «հրում» վարժությունում Տիգրանը բարձրացրեց 200 կիլոգրամը եւ երկամարտի արդյունքում հավաքելով 373 կգ՝ դարձավ աշխարհի չեմպիոն: Թուրքական քաղաքում բարձրացավ հայոց եռագույնը եւ հնչեց Հայաստանի ազգային օրհներգը:

Անթալիայից մեր սպորտային մեկնաբանի ռեպորտաժը՝  հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930