Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆԻ ԴԵՄ

Սեպտեմբեր 29,2010 00:00

ՀՀ վարչական դատարանում այսօր տեղի կունենա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության դատական գործի քննությունը:

2010 թ. մարտի 17-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, դիմել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ տեղեկատվություն ստանալու նպատակով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը խնդրել էր տրամադրել 2009 թ. հունվարի 1-ից մինչեւ 2010 թ. մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործը կարճելու մասին որոշումների պատճենները:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2010 թ. մարտի 25-ին պատասխան գրությամբ մերժել էր կազմակերպությանը տրամադրել պահանջված տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպությունը նշված տեղեկատվությունը ստանալու համար պատշաճ եւ իրավասու անձ չի հանդիսանում:

Կազմակերպությունը 2010 թ. ապրիլի 9-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930