Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՍԱՆ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՄԵՋ ԵՆՔ

Հոկտեմբեր 15,2010 00:00

\"\"Կիկբոքսինգը Հայաստանում բավականին լայն տարածում է ձեռք բերել եւ մեր երկրի ներկայացուցիչների հեղինակությունը միջազգային ասպարեզներում բավականին բարձր է:

Sportinfo.am-ը տեղեկացնում է, որ կիկբոքսինգի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է այն 20 երկրների ցուցակ, որոնք կմասնակցեն հոկտեմբերի 16-ին Անապայում մեկնարկող մարզաձեւի աշխարհի գավաթի խաղարկությանը: Մրցանակների համար պայքարի մեջ մտնելու են 600 մարզիկներ, որոնք ներկայացնելու են Հայաստանը, Սիրիան, Հնդկաստանը, Ալժիրը, Թունիսը, Ռումինիան, Սլովակիան, Լեհաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, Էստոնիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը եւ այլ երկրներ: Առաջին տեղեր գրավող մարզիկները կպարգեւատրվեն ադամանդե հատուկ մրցանակներով, իսկ մրցումներն անցկացվելու են Կիկբոքսինգի միջազգային ֆեդերացիայի ընդունած բոլոր վեց մրցաձեւերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել