Լրահոս
Օրվա լրահոսը

110 մլն դոլար՝ ամուսնալուծության համար

Հոկտեմբեր 21,2010 00:00

\"\"Գոլֆիստ Թայգեր Վուդսի նախկին կինը՝ Էլին Նորդենգրենը, ամուսնալուծության արդյունքում ստացել է 110 մլն դոլար: Հիշեցնենք, որ Վուդսը եւ Նորդենգրենը պաշտոնապես ամուսնալուծվել են այս տարվա օգոստոսի վերջին՝ Պանամա Սիթիի շրջանային դատարանում:
Ինչպես հայտնում է armsport.am-ը, նախորդ տարի Վուդսը ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ նոյեմբերի 27-ին ճանապարհատրանսպորտային փոքրիկ պատահար տեղի ունեցավ Օռլանդոյից քիչ հեռու: Վարկածներից մեկի համաձայն՝ Վուդսը մեքենայի ղեկին նստել էր ոչ սթափ վիճակում, ըստ մեկ այլ տարբերակի՝ նա ինչ-որ դեղեր էր ընդունել: Դրանից երկու օր առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ նա սիրային կապի մեջ է նյույորքցի մի մատուցողուհու հետ: Այնուհետեւ արդեն տեղեկություններ տարածվեցին, որ նա բազմաթիվ սիրավեպեր է ունեցել։ Փետրվարին Վուդսը կնոջից ներողություն էր խնդրել դավաճանության համար եւ խոստովանել, որ իր «անպատասխատու եւ եսասեր պահվածքի» պատճառների վերացման համար հատուկ բուժման կուրս է անցել: Նշենք, որ Թայգերը շվեդուհի մոդել Նորդենգրենի հետ ամուսնացել է 2004թ-ին: Նրանք ունեն երկու երեխա՝ դուստր եւ որդի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել