Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՎԵՑԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

Հոկտեմբեր 21,2010 00:00

Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական (19 տարեկաններ) առաջնության 11-րդ ընտրական խմբում հանդես եկող Հայաստանի հավաքականը Լիտվայում Իսրայելի ընտրանու հետ մեկնարկային խաղը տանուլ տվեց 0:3 խոշոր հաշվով: Ավագ մարզիչ Սեւադա Արզումանյանի թիմի հաջորդ մրցակիցն այսօր Իսպանիան է լինելու:
Նույն օրը պարզապես խայտառակ պարտություն կրեցին տանտերերը՝ Իսպանիայի իրենց հասակակիցներից սեփական դարպասն ընդունելով վեց անպատասխան գնդակ: Միայն դրա շնորհիվ Հայաստանը 11-րդ խմբի մրցաշարային աղյուսակում հայտնվեց նախավերջին տեղում:
1. Իսպանիա 1 1 0 0 6-0 3
2. Իսրայել 1 1 0 0 3-0 3
3. Հայաստան 1 0 0 1 0-3 0
4. Լիտվա 1 0 0 1 0-6 0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել