Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարման մշակույթը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում

Նոյեմբեր 11,2010 00:00

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողների առջեւ հանդես եկավ կառավարման մշակույթին նվիրված դասախոսությամբ: Նա ուսանողներին է ներկայացրել կառավարման մշակույթի կոնցեպցիան այնպիսին՝ ինչպիսին ընդունված է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում: Դասախոսությանը մասնակցել է ակադեմիայի՝ կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ իրավաբանական ֆակուլտետների մագիստրատուրայի 40 ուսանող: Ունկնդիրներն առավել քան ուրախ էին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի փորձի, մասնավորապես՝ կառավարման առանձնահատկությունների վերաբերյալ դասախոսություն լսելու հնարավորության եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենին բազմաթիվ հարցեր ուղղելու համար: «Հայաստանի առաջատար բջջային օպերատոր լինելը մեծ պատասխանատվություն է ոչ միայն բարձրորակ ցանց եւ ծառայություններ ապահովելու, այլեւ՝ հասարակության զարգացմանն ընդհանրապես նպաստելու առումով: Իմացեք, որ այս երկրի ապագայի բանալին ձեր ձեռքում է, եւ դուք եք այն ձեւավորելու: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձեզ կփոխանցի կառավարման սեփական փորձը եւ ամեն կերպ կսատարի ձեր նախաձեռնությունները»,- նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Սա ընկերության՝ Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում Ռալֆ Յիրիկյանի երկրորդ այցն էր ակադեմիա՝ որպես հրավիրված դասախոս: Կարիերայի զարգացման ծրագրի մեկուկես տարիների ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը մոտ 54 դասախոսություն է անցկացրել ավելի քան 4030 ուսանողի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել