Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՍՆԱՑՈՒ՝ ՀՅՈՒՍԻՍԻՑ

Սեպտեմբեր 09,2011 00:00

\"\"Ռուսաստանցի գրոսմայստեր Մարիա Կուրսովան սեպտեմբերի 7-ից Հայաստանի շախմատի ֆեդերացիայի անդամ է եւ այսուհետեւ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Որ նա ամուսնացել է մեր հանրապետության ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Արման Փաշիկյանի հետ եւ արդեն բնակվում է Երեւանում, «Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր եւ գրել նրա՝ Հայաստանի շախմատային ֆեդերացիա տեղափոխվելու հավանականության մասին: «Armchess.
am»-ի փոխանցմամբ՝ ՖԻԴԵ-ն օրերս հաստատել է նրա տեղափոխությունը:
Մարիա Կուրսովան, անկասկած, զգալիորեն կուժեղացնի հանրապետության կանանց հավաքականը: Նա աշխարհի, Եվրոպայի եւ Ռուսաստանի պատանեկան առաջնությունների բազմակի հաղթող է, Ռուսաստանի 18 տարեկանների եւ ակումբային առաջնության չեմպիոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել