Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱՆՔԸ՝ 1000 ԴՐԱՄ

Սեպտեմբեր 10,2011 00:00

Մեր կառավարությունը մի նոր որոշում է կայացրել, ըստ որի՝ հուլիսի 1-ից գործազրկության բոլոր նպաստառուները պարտադիր պետք է ներկայացնեն տեղեկանք իրենց ավարտած բուհից: Ինչեւէ, դրանից հետո սկսվել է մի ծիծաղելի գործընթաց՝ տեղեկանքների պատճառով: Մի քանի հարյուր դրամ ծախսելով ուղեվարձի վրա՝ քաղաքացին մտել է իր նախկին բուհը, ուր նրան անմիջապես հայտնել էին, որ այդ տեղեկանքի համար պետք է վճարել 1000 դրամ, իսկ տեղեկանքը ստանալու համար պետք է ներկայանա 5 օր հետո: Ինչ արած, 5 օր հետո գնում է եւ պարզում, որ դեռեւս պատրաստ չէ տեղեկանքը՝ դիմողների շատ մեծ քանակության պատճառով: 3-րդ այցելության ժամանակ պատմությունը կրկնվում է, սակայն «բարեգութ» աշխատակցուհիները առաջարկում են թողնել հեռախոսահամար եւ պատրաստ լինելուն պես զանգել: Այժմ հաշվենք այն ծախսերը, որ կատարել է ոչ մի տեղ չաշխատող եւ վաղուց դրամ չստացած անձը. ճանապարհի համար՝ 2000 դրամ, գումարած բնակության վայրից պահանջված տեղեկանքի, անձնագրի, դիպլոմի պատճենների վճարը, ավելացրած տեղեկանքի 1000 դրամը եւ արդյունքում 5000-ին մոտ մի գումար: Բայց սա դեռ չարիքներից փոքրագույնն է, եթե համեմատելու լինենք հեռավոր մարզերից Երեւան եկողների հետ: Օրինակ, Մեղրիից Երեւան հասնելու համար պետք է վճարել 6000 դրամ:
          

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել