Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐ ՊԱՏԺԱՉԱՓԵՐ

Սեպտեմբեր 15,2011 00:00

\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնաց Մարտիրոսյանի նախագահությամբ լսվեց Արմեն Սաղաթելյանի, Մհեր Համբարձումյանի եւ Տարոն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրողի ճառը:
3 երիտասարդները մեղադրվում են ոսկու շուկայի աշխատակից ներկայացած, տուժող Լուսինե Մանուչարյանի դեմ ավազակային հարձակում կատարելու համար: Մեղադրողը միջնորդեց Ա. Սաղաթելյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, իսկ Մ. Համբարձումյանին եւ Տ. Խաչատրյանին էլ՝ 7-ական տարի, առանց անձնական գույքի բռնագրավման:
Պաշտպանական կողմը խնդրեց ժամանակ՝ ճառերին պատրաստվելու համար:
Տուժողը դատարան էր ներկայացել կիսամերկ: Եվ քանի որ դատարանի պատին գրված է. «Մարզազգեստով արգելվում է դահլիճ մտնել», ժամանակն է, որ դրան ավելացվի հետեւյալը. «կիսամերկ դահլիճում գտնվելը խստիվ արգելվում է»: Ի դեպ, այս փոփոխությունը վերաբերում է բոլոր դատարաններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930