Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար՝ այս անգամ առանց զոհերի եւ վիրավորների

Նոյեմբեր 11,2011 16:11 Share

Այսօր` նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում, 21-ամյա Սաչեյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 26 ՕԼ 944 համարանիշի ավտոմեքենան, Նուբարաշենի խճուղում` Նուբարաշենի հայտնի ավտոշուկայի հարեւանությամբ, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից ու հարվածել ճամփին կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 5924 համարանիշի ավտոմեքենային:

Բախման հետեւանքով «ՎԱԶ 2107»-ը կողաշրջվել է: Բարեբախտաբար, այդ պահին վարորդը` 52-ամյա Արտավազդ Խաչատրյանը, «ՎԱԶ 2107»-ի մեջ չի եղել:

Վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:

 Դեպքի վայր էին ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչները, նաեւ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Ականատեսները պատմել են, որ նշված հատվածում ուրբաթ օրվանից սկսվում է ավտոմեքենաների կուտակումը, քանի որ շաբաթ-կիրակի օրերին ավտոշուկայում լինելու համար մարդիկ իրենց ավտոմեքենաները ուրբաթ օրն են շուկա բերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել