
Այսօր Aravot.am-ը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից, որպես տղամարդ, հետաքրքրվեց՝ եթե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Ժառանգությունից» լիներ՝ ինչպե՞ս կվարվեր նրա հետ: Պարոն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ Սուրեն Խաչատրյանն իրենց կուսակցության անդամ երբեք չէր լինի եւ այսօր մարզպետ չէր լինի: Մենք փորձեցինք ճշտել՝ պաշտոնա՞նկ կանեիք նրան, ինչին ի պատասխան՝ պարոն Հովհաննիսյանը կրկնեց, որ նա երբեք չէր դառնա «Ժառանգության» անդամ ու ներկա դրությամբ չէր էլ լինի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































