
Երկու տնտեսվարողների՝ «Հին Էրիվան հոլդինգի» եւ «Յունիբանկի» միջեւ ամիսներ առաջ ծագած եւ ներկայումս դատարանում գտնվող տնտեսական վեճը հասել է նրան, որ այսօր «Հին Էրիվանը» չի կարողանում ամանորի այս նախաշեմին ո՜չ աշխատողների աշխատավարձերը վճարել, ո՜չ էլ պետության հարկերը: Բանն այն է, որ «Յունիբանկի» պահանջով ընկերության ողջ գույքի եւ բանկային հաշիվների վրա արգելանք է դրված: «Հին Էրիվան հոլդինգի» տնօրեն Մանվել-Տեր Առաքելյանի խոսքերով, եթե այսպես շարունակվի, «Հին Էրիվանը» կգնա սնանկացման:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Այս մասին մանրամասն կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում


















































