
Հարևանները ահազանգել էին մեր խմբագրություն` դժգոհելով, որ դատարկ տանը անընդհատ մարդիկ են ֆռֆռում` հատկապես քրքրելով այն սենյակը, որտեղ սպանել են տանտիրոջը: Քանի որ դաժան մարդասպանությունը 13 տարի շարունակ չի բացահայտվել ոստիկանության կողմից, ուստիև և հարևանները կասկածում են, որ անպատիժ մնացած հանցագործները «Բռլիանտ Ռաֆի» տանը դեռ «բրիլիանտ» են փնտրում:
Այսօր տեղեկացանք, որ մեր հրապարակումից անմիջապես հետո, Գյումրու նորանշանակ ոստիկանապետ Շաշիկյանը ոստիկանների է ուղարկել առանձնատուն` հետազոտելու ու գողության մասին համապատասխան արձանագրություն կազմելու նպատակով: Ըստ հարևանների, արձանագրությունն արդեն կազմված է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

















































