Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու նորանշանակ ոստիկանապետը մարդ է ուղարկել խորհրդավոր առանձնատուն

Հունվար 10,2012 19:01

Ինչպես տեղեկացրել ենք, Ամանորը սկսվելուն պես անհայտ անձիք գրեթե ամեն օր թալանում են Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող Պարոնյան 59 հասցեի առանձնատունը, որտեղ 13 տարի առաջ հրազենային  կրակոցով սպանել էին բիրժայի աշխատակից «Բռիլիանտ Ռաֆի» ընտանիքի բոլոր անդամներին:

Հարևանները ահազանգել էին մեր խմբագրություն` դժգոհելով, որ դատարկ տանը անընդհատ մարդիկ են ֆռֆռում` հատկապես քրքրելով այն սենյակը, որտեղ սպանել են տանտիրոջը: Քանի որ դաժան մարդասպանությունը 13 տարի շարունակ չի բացահայտվել ոստիկանության կողմից, ուստիև և հարևանները կասկածում են, որ անպատիժ մնացած հանցագործները  «Բռլիանտ Ռաֆի» տանը դեռ «բրիլիանտ» են փնտրում:

Այսօր տեղեկացանք, որ  մեր հրապարակումից անմիջապես հետո, Գյումրու նորանշանակ ոստիկանապետ Շաշիկյանը  ոստիկանների է ուղարկել առանձնատուն` հետազոտելու ու գողության մասին համապատասխան արձանագրություն կազմելու նպատակով: Ըստ հարևանների,  արձանագրությունն արդեն կազմված է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ       

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031