Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Խաղողը մռութին չհասնող ողորմելիներ»

Հունվար 13,2012 18:43

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երեկվա հայտարարությանը, թե կապ չունի, որ կուսակցությունից ու ինչ հաստությամբ հանցագործների են բերման ենթարկում՝ ասաց. «Օրինակի համար ուրիշ կուսակցություններում հաստեր չկա՞ն: Մենակ մեր կուսակցությանը չէ՝ իրանց կուսակցությանն էլ կպավ, այսինքն հանրապետականներին: Հիմա մարդը մեղավո՞ր է, որ հաստ է, ֆիզիկական դիսկոմֆորտ ունի կամ ուղեղ չունի»:

Պատգամավորի խոսքերով, իրավիճակ խառնողները վերջին շրջանում անընդհատ շահարկում են ԲՀԿ-ական հանցագործների ձերբակալությունները. «Վիճակագրությամբ  100 տոկոս ձերբակալվածներից միայն 10 տոկոսն է , որոնք իբր թե ԲՀԿ անդամ են: Իրավիճակ խառնողները այն 90 տոկոսի մասին չեն խոսում, խոսում են 10 տոկոսի մասին ու թյուր կարծիք ստեղծում, թե ոստիկանությունն ընկել է ԲՀԿ-ի հետեւից:  Բոլոր իրավիճակ խառնողները՝ այդ  մանր մունր, զիբիլ քաղաքական ուժերը, երբեք խաղողը մռութին չհասնող ողորմելիներ են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031