
Վերջերս էլ աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը իր նախկին ամուսնու` Մարկ Էնտոնի հետ հանրության առջև ներկայացել է ձեռք ձեռքի տված: Սա այն դեպքում, երբ զույգի բաժանվելուց հետո երգչուհին աճուրդ էր հայտարարել և վաճառել այն բոլոր իրերը, որոնք նվիրել էր նախկին ամուսին, այդ թվում` նշանադրության մատանին: Այժմ նրանց միացնում է հեռուստածրագիր «Q’Viva: The Chosen»: Այս մասին հաղորդում է www.quello.net -ը:
Չնայած տարիքային մեծ տարբերությանը ` Լոպեսն այժմ հանդիպում է Կասպեռ Սմառտոնի հետ: «Տարիքը,շրջապատի կարծիքը նշանակություն չունի, մեր սրտերը հավերժ են, մեր հոգիները անմահ»,-այսպես է արտահայտվել Կասպեռը twitter սոցիալական ցանցում:
Իմացավ` Նազենի Բաղդասարյանը


















































