Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի սանիկն իր հաղթանակը տոնել է հրավառություններով

Փետրվար 13,2012 00:02

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր գյուղապետի ընտրություններ էին Շիրակի մարզի ամենամեծ համայնքներից մեկում` Պեմզաշենում, որտեղ պաշտոնակռիվ էին տալիս նախկին ու ներկա գյուղապետերը` ՀՀԿ-ական  Երվանդ Միքայելյանն ու  գեներալ Մանվելի սանիկը` ԵԿՄ-ական Անան Ոսկանյանը:

Հենց նոր հայտնի դարձավ, որ գյուղապետ է վերընտրվել գեներալի սանիկը, ով , ըստ ականատեսների, գյուղում  այնպիսի մի հրավառություն ու խնջույք է կազմակերպել, որ շատերին թվացել է, թե Արևմտյան Հայաստանն են Թուրքիայից ազատագրել:

Նախնական տեղեկություններով, Անան Ոսկանյանը 1300 ձայն է հավաքել, իսկ մրցակիցը` 300: ԵԿՄ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ նախկին գյուղապետ, նորաթուխ հանրապետական Երվանդ Միքայելյանին Անան Ոսկանյանի դեմ  դուրս էին հանել Վարագյան եղբայրները:

Նշենք, որ  Վարագյան եղբայրներից մեկը` ՀՀԿ-ական Խաչատուրը, Արթիկի քաղաքապետն է, Մխիթար Վարագյանն էլ այդ տարածաշրջանից ընտրված ՀՀԿ-ական  պատգամավոր է:

Ըստ մեզ մատուցված  տեղեկությունների, Պեմզաշենի պես մեծ համայնքում  ՀՀԿ-ական գյուղապետ ունենալը հատկապես ձեռնտու է  եղել պատգամավոր Վարագյանին, ով նորից ցանկությունի ունի ԱԺ մտնելու,  հաշվարկ է  կատարել ու հասկացել, որ Երվանդ Միքայելյանի գյուղապետ դառնալը իրեն ձայն բերելու առումով շատ հարմարավետ է:

ԵԿՄ-ականների պարծենալով, Մխիթար Վարագյանը  ուղղակիորեն   սխալվել է, չի մտածել, որ իրենք  աթոռ զիջողներից չեն: Պատահական չէ, որ  ժամեր առաջ, դեռ ընտրությունները չվերջացած, գեներալի սանիկը մեզ հայտնեց, որ ինքը արդեն հաղթել է, և գյուղապետ է լինելու մինչև 2030 թվականը, այսինքն նա  էլ մյուսների պես, որոշել է  այս աթոռը սեփականաշնորհել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829