Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի քաղաքապետը վերընտրվեց

Փետրվար 13,2012 09:13

Հրազդանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռ չկան, սակայն Panorama.am-ից տեղեկանում ենք, որ թիվ 25 ընտրատարածքի բոլոր 27 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներն արդեն ամփոփվել են. նախնական արդյունքներով` Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը: Ըստ նախնական տվյալների` Արամ Դանիելյանը հավաքել է 13 100 ձայն, Սասուն Միքայելյանը՝ 11 500 ձայն:
Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում գրանցվել է ընտրողների 57.9 տոկոս մասնակցություն. 43.874 ընտրողներից քաղաքապետի ընտրությանը մասնակցել է 25 386 մարդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829