Լրահոս
Օրվա լրահոսը

Ջաջուռ-Մայիսյան ճանապարհահատվածը բացվեց

Փետրվար 13,2012 13:35

Հայաստանում տիրող անբարենպաստ եղանակային պայմանների արդյունքում՝ անցյալ շաբաթվա վերջում բավականին դժվար իրավիճակ էր ստեղծվել Ջաջուռ-Մայիսյան երկաթուղային հատվածում: Երկարատև ձյունից հետո նշված հատվածում առաջացան մոտ 6-մետրանոց ձյունակույտեր, իսկ մաքրման աշխատանքները դժվարացնում էր ուժեղ քամին: Ջաջուռ-Մայիսյան հատվածն առանձնանում է նաև բավականին դժվար ռելիեֆային պայմաններով. երկաթուղային գծերն անցնում են սարերի մոտակայքում:

Ձյան պատճառով նշված հատվածը դարձել էր անանցանելի և փակված եր գնացքների համար: Արդյունքում, փետրվարի 10-ին և 12-ին դադարեցված էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Թբիլիսի միջազգային գնացքների երթևեկությունը:

Այս օրերի ընթացքում տարվում էին երկաթուղային գծերի մաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված էին հատուկ տեխնիկան և ՀԿԵ ու ՀՀ ԱԻՆ աշխատակիցները: Հստակ կազմակերպված աշխատանքի շնորհիվ Ջաջուռ-Մայիսյան հատվածը բացվեց արդեն 47 ժամ անց:

Հատուկ օգնություն երկաթուղայիններին ցուցադրեցին Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակնրի նախարարության մասնագետները, որոնց շնորհիվ ձյունից ազատվեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի հատուկ տեխնիկան:

Ամբողջ գիշերվա ընթացքում անցնում էին «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարության հատուկ խորհրդակցությունները` գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի նախագահությամբ:

Մաքրման աշխատանքները երթաթուղիում շարունակվում էին՝ չնայած ծանր եղանակային պայմաններին: Հարկ է նշել Վանաձոր և Գյումրի ուղեմասերի, Գյումրի ԳԿՄ և վերականգնողական գնացքի աշխատակիցների մասնակցությունը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի միջազգային գնացքը փետրվարի 14-ին «Երևան» կայարանից մեկնելու է ըստ չվացուցակի՝ ժամը 22:35-ին: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է նաև, որ այն ուղևորները, ովքեր ձեռք էին բերել տոմսեր հետաձգված գնացքների համար և չեն հանձնել այն տոմսարկղեր, կարող են օգտվել այդ տոմսերից այժմ:

ՀԿԵ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829