Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Թամամյանի դատի օրը փոխվել է

Փետրվար 13,2012 14:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 16-ին` ժամը 15.00-ին, Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը՝ չնայած այն նախապես նախատեսված էր փետրվարի 17-ին:

Այն նախագահելու է նշված դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, ով Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ժորա Վարդանյանի որդին է:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի (պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք) հատկանիշներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: