Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ՋԷԿ-ում պայթեցման աշխատանքները բարեհաջող են ավարտվել (ֆոտոշարք)

Փետրվար 13,2012 19:06 Share
Այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանում իրականացվել են պայթեցման աշխատանքներ:
Ինչպես պայթեցման վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շինբարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ ժամը 15։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ջերմաէլեկտրակենտրոնի («ՋԷԿ») տարածքում իրականացվել են պայթեցման աշխատանքներ:
Պայթեցման իրականացման աշխատանքները ղեկավարում էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը:
Պայթեցման վայրում անվտանգության կանոններն ապահովելու համար ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականներով ժամանել էին Երևանի Ճանապահային ոստիկանության 1-03 ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնի աշխատակիցները:
Պայթեցումը  կատարվեց բարեհաջող:
PrevPhoto
NextPhoto
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829