Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ նախագահի մամուլի ասուլիսը

Փետրվար 13,2012 20:22

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է 2012թ. փետրվարի 12-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Տիգրան Մուկուչյանը որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել, համաձայն որոնց, 2012թ. փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ անցկացվել են 40 համայնքներում, որոնցից 37-ում` համայնքի ղեկավարի, 3-ում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ արտահերթ ընտրություններ անցկացվել են 2 համայնքում: Համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 83 քաղաքացի, որոնցից 21-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի թեկնածու է գրանցվել 61 քաղաքացի, որոնցից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 2-ը:

Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է նաև տեղեկատվություն թեկնածուների տարիքի և սեռի վերաբերյալ:

Անդրադառնալով տեղական ինքնակառավարման ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին` Տիգրան Մուկուչյանը նշել է, որ չնայած եղանակային վատ պայմաններին, ընտրական բոլոր փաստաթղթերը պատշաճ կարգով հատկացվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներին: Իսկ ինչ վերաբերում է մինչև քվեարկության օրը դիմումներին (բողոքներին), ապա եղել է չորս դիմում (բողոք)` կապված Հրազդանի համայնքի ղեկավարի ընտրությունների հետ, որոնց վերաբերյալ որոշումներ է կայացրել և վարչական վարույթ է իրականացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` այդ մասին իրազեկելով դիմում (բողոք) ներկայացրած անձանց:  Քվեարկության օրվա հետ կապված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ դիմումներ (բողոքներ) չեն ներկայացվել, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում կատարված առանձին գրառումները հաշվի կառնվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրությունների արդյունքները ամփոփելիս:

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է նաև տեղեկատվություն` քվեարկության օրվա հետ կապված, պետական այլ մարմիններ ներկայացված դիմումների վերաբերյալ` մասնավորապես նշելով, որ Կոտայքի մարզային վարչության Հրազդանի ոստիկանություն է ներկայացվել 2 հաղորդում և 2 ահազանգ, որոնց սահմանված կարգով ընթացք է տրվել:

Անդրադառնալով Հրազդանի համայնքի ղեկավարի ընտրության նախնական արդյունքներին` ՀՀ ԿԸՀ նախագահը նշել է, որ Հրազդանում մասնակցությունը կազմել է 57.8 %:

ՀՀ ԿԸՀ նախագահը ներկայացրել է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանումներն ու դիտողությունները` կապված քվեարկության օրը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ համացանցում հայտնված հրապարակումներին, որոնք վերաբերում էին «կնիքների թաց լինելուն», «ընտրակաշառքներին», «ընտրողին տաքսիով ընտրական տեղամաս բերելուն», «ընտրություններին նոր քաղաքացիներ ընդգրկելուն»: Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է նաև քվեարկության օրը ընտրական տեղամասում քվեարկության ընթացքի` ընտրական օրենսգրքով սահմանված լուսանկարահանման կարգին, համաձայն որի, ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում` պայմանավորված քվեարկության գաղտնիության սկզբունքով, այնինչ, նշված սկզբունքը կոպտորեն խախտվում է համացանցում հայտնված տեսանյութերում:

ԿԸՀ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829