Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է գրում ադրբեջանական մամուլը Հայաստանի Եվրատեսիլին մասնակցության մասին

Մարտ 03,2012 23:04

Hayeli.am կայքը ներկայացրել է մեջբերում ադրբեջանական aze.az լրատվական կայքից՝ հայ երգիչների հայտարարության մասին՝ ուղղված Եվրոպական հեռարձակողների միությանը եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը. «Հայտարարությամբ տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե Հայաստանն է օկուպացրել Ադրբեջանի` բոլորի կողմերից ճանաչված տարածքները, այլ հակառակը: Կարելի է մտածել, որ Հայաստանը դիպուկահարներ չունի: Ըստ երեւույթին մոռացել են, որ ոչ վաղ անցյալում հայկական դիպուկահարը գնդակահարեց ադրբեջանցի տղային իր տանը, իր երկրում: Պետք է ընդունել, որ հրաժարվելու պատճառը շատ դիլետանտաբար է մտածված, հավանաբար կարծելով, որ հրաժարվելը ոչ ոք չի նկատի, ոչ ոք սակայն թույլ չի տա Եվրոպան միավորող մրցույթը կապել հարեւանների հանդեպ տարածքային պահանջներ ներկայացնող ագրեսող Հայաստանին: Իսկ իրական պատճառը այլ է` Հայաստանը հույս չունի հաղթել մրցույթում: Դրա համար չունի ոչ տաղանդներ, ոչ ռեսուրսներ: Սակայն օգտվելով իր սփյուռքից, գիտի որ կարող է երաշխավորված օգտագործել երկու ռաունդ` պրովոկացիոն ելույթ ընդդեմ Ադրբեջանի եւ նրա ժառանգության գողություն: Տարեցտարի Հայաստանը կանոնավոր կերպով գողանում է ադրբեջանական կոմպոզիցիաները` շատ չնչին արտաքին մշակումով ներկայացնում, փորձելով եվրոպացիների ենթագիտակցությանը ներշնչել մեր մշակութային էլեմենտները որպես հայկական: Սովորաբար տվյալ երկրի տերերը թույլատրում են նման արարքները, սակայն Ադրբեջանի դեպքում եկան եզրակացության, որ այն չի ստացվի: Եվ ստացվեց ինչպես ասույթում. «Գնեց տոմս եւ ի հեճուկս վագոնավարի… գնաց ոտքով», հավանաբար վագոնավարը շատ տխրեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել