«Երեխաների մեջ հետաքրքրություն է առաջանում տիեզերագիտության, հրթիռաշինության նկատմամբ: Այսօր հայ ընտանիքներում գերապատվությունը տալիս են պար-մարի, տաշի-տուշիի, բայց դա ի՞նչ: Պատրաստելով տարատեսակ իրեր, թռչող սարքեր, որոնք դժվար եւ աշխատատար գծագրեր են պահանջում, երեխան իր մեջ զարգացնում է երեւակայությունը, ստեղծագործելու կարողությունը»,-ասում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյանը:
Այսօր` մարտի 14-ին, կրթահամալիրի Մեդիակենտրոնում անցկացվեց կրթահամալիրում
«Կրթասեր» ՀԿ նախագահ, աստղաֆիզիկոս, Հասմիկ Նալբանդյանը կարծում է, որ կրթահամալիրում դեռեւս տեխնիկայի պակաս է նկատվում. «Օլիմպիական ճամբարների համար մեզ անհրաժեշտ են նաեւ շարժական աստղադիտակներ: Կարծում եմ` մեր բարերարը ուշադրություն կդարձնի նաեւ այս հանգամանքի վրա եւ կարճ ժամանակահատվածում կունենանք»:
Կրթահամալիրի սաներ Էմմա Կիրակոսյանը եւ Աիդա Գրիգորյանը մեծ ոգեւորվածությամբ են հաճախում դասերին: Նրանք կարծում են, որ այն գիտելիքները, որը ստանում են ուսումնառության ընթացքում շատ կարեւոր են հետագայում մասնագիտության ընտրության, դրանում հմտանալու եւ լիարժեք ՀՀ քաղաքացիներ դառնալու համար. «Եթե համեմատության մեջ վերցնենք նախորդ տարվա հետ, ապա աճը մեծ է: Նախորդ տարի դժվարանում էի ցանկացած նյութ գրելիս, այս տարի նման խնդրիներ չկան. արդեն հմտացել եմ»,-ժպտալով ասում է Էմման:
«Տիեզերք» ակուբի ղեկավար, երիտասարդ աստղագետ Լեւոն Արամյանը, կարծում է, որ աստղագիտությունը իր կարեւոր դերը կունենա ակումբի սաների ոչ միայն պրակտիկ ուսուցման գործում, այլեւ հնարավորություն կստեղծի յուրաքանչյուրին գտնվել բաց տիեզերքում. «Ցավալի է, որ Հայաստանը, ժամանակին ունենալով աստղագիտական լավագույն դպրոց, զրկված էր աստղադիտարան ունենալու հնարավորությունից, այնինչ հարեւան Վրաստանում կամ Ադրբեջանում այն կար»,-ընդգծում է Արամյանը: Նա վստահ է, որ այն կծառայի իր նպատակին եւ շատերի մեջ, մեծ սեր եւ աշխատասիրություն կառաջացնի դեպի աստղագիտությունը:
Քրիստինա Միրզոյան



















































