Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերգեյ Լավրովին

Ապրիլ 03,2012 13:05

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Զրուցակիցները հանդիպման սկզբում շնորհավորել են միմյանց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 20 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական  հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ: Հանրապետության նախագահը և ՌԴ արտգործնախարարը երկուստեք ընդգծել են, որ ՀՀ և ՌԴ միջև քաղաքական երկխոսությունը, բոլոր ոլորտներում՝ առևտրատնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար, նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում  դինամիկ զարգացող համագործակցությունը վկայում է բարեկամ երկու ժողովուրդների և պետությունների միջև առկա ռազմավարական գործընկերության և ամուր դաշնակցային փոխհարաբերությունների մասին, որոնք տարեցտարի ամրապնդվում են երկու երկրների նախագահների միջև պարբերաբար տեղի ունեցող բարձր մակարդակի հանդիպումներով:

Սերգեյ Լավրովը տարին հոբելյանական է համարել նաև ս.թ. օգոստոսին լրացող Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրի 15-ամյակի առիթով և նշել, որ հոբելյանական տարում այդ կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները համատեղվում են համագործակցության առավել զարգացմանն ուղղված որոշակի ծրագրերի իրագործմամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30