Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական պատվիրակությունը հայերին «նվերներ» է արել

Ապրիլ 12,2012 16:17

Ադրբեջանում մշակութային գողություն են արձանագրել Բաքվից օրերս վերադարձած հայկական պատվիրակության անդամները: Կեղծված նմուշները այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց և մեկնաբանեց ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը. «Այս թեմայի շուրջ ես կարող եմ քաղաքական լուծումներ առաջարկել վեհաժողովների ժամանակ, բայց լուծումը մշակույթի նախարարության պարտքն է, մենք ընդամենը արձանագրողի դերում ենք հանդես գալիս: Վերջերս Բաքվում կայացած Եվրանեսթի վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավարները Հայաստանի ներկայացուցիչներին նվերներ հանձնեցին, որոնք մասնավորապես հետևյալն էին` Շուշի անունը կրող ադրբեջանացված կոնյակ, հայկական զարդանախշերով գորգ եւ գիրք, որտեղ պատմվում է, թե հայկական բազմաթիվ տարածքներ ոչ թե հայերինն են, այլ Ադրբեջանինը: Հայկական պատվիրակությունն այս քայլը անվանեց գողություն: Այդ ազգը առիթը բաց չի թողնում, որպեսզի ուրիշի հաշվին «ձեւավորի» իր ազգային ինքնությունը: Մեր աչքի առաջ նրանք ղարաբաղյան գորգը ներկայացրեցին որպես ազգային, ադրբեջանական նմուշ, այդ կերպ ապրանքային նշանների միջոցով քաղաքականություն անելով: Մեր լռությունը օգտագործելով՝ նրանք իրենցն են դարձնում մեր մշակույթը, երաժշտությունը, պատմությունը և ամեն ինչ»:

Հարցին՝ արդյոք ճի՞շտ էր նրանց կողմից նվերներ ընդունելը, որոնք, ասես, ծաղրի միջոց լինեին, պատգամավորը պատասխանեց. «Մենք մեր ազգի պատիվը բարձր ենք պահել, հրաժարվել ենք նրանից, ինչից որ պետք է հրաժարվեինք, դժգոհել ենք, գնահատական էլ տվել ենք, ինչը որ պետք է գնահատվեր: Նվերներ ընդունելու հարցը քննարկման առիթ հանդիսացավ, բայց այն ընդունել ենք, որպես պատվիրակության նվեր, այլ ոչ թե ադրբեջանցիների և բերել ենք նրա համար, որպեսզի դուք եւ մենք տեսնենք այս ամենը: Կարծում եմ՝ լավ արձագանք այս ամենին կտան մշակութաբանները, վեճերը հավերժ են լինելու»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30