Լրահոս
Օրվա լրահոսը

Ու՞մ ինքնաթիռն է Փաշինյանին տեղափոխել Գերմանիա. «Հետք»

Սեպտեմբեր 18,2026 17:55 Share

Առավոտյան Փաշինյանը տեսանյութ է հրապարակել օդանավի սրահից, որտեղ երեւում են պատվիրակության անդամները, այդ թվում՝ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը (պատվիրակության կազմը՝ այստեղ): Տեսանյութից հասկանալի է, որ խոսքը բիզնես դասի օդանավի մասին է:

Ֆրանկֆուրտում վայրէջք կատարելուց 20 րոպե անց Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հեգնանքով գրել է. «Պատերազմի եռագլուխ կուսակցությանը հարող լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, թե ում է պատկանում օդանավը, որով այսօր մեկնել եմ Գերմանիա, պատասխանում եմ. իմ անձանական օդանավն է։ Նախորդ շաբաթ լրիվ պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել։ Հիմա փորձում ենք թղթերը դասավորել։ Այս տեղեկատվությունը հետաքննելու ցանկացած փորձ համարում եմ քաղաքական հաշվեհարդար, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ժողովրդավարության պանիխիդա»:

Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված կադրերում չի երեւում ինքնաթիռի գրանցման համարը, ինչը դրա նույնականացման առաջին ու ամենահեշտ եղանակն է:

Սակայն հայկական ավիացիային հետեւողների համար օդանավի տեսքից դժվար չէր կռահել, որ սա իշխանամետ գործարար, 2021-2026 թթ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Gulfstream G450 տիպի բիզնես ջեթն է, որի սեփականատերը, ըստ «Ֆլայուան Արմենիա» ընկերության, ինքն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930