Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանն ու դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են սահմանադրական բարեփոխումներին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտին և այլ թեմաներին առնչվող հարցեր

Սեպտեմբեր 18,2026 22:22 Share

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։

Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան կհաղորդի Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը՝ Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող ոլորտներում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես՝

✅ սահմանադրական բարեփոխումները,

✅ Իրավահավասարության մասին օրենքը,

✅ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը,

✅ ընտանեկան բռնության դեմ պայքարը,

✅ արդարադատության ոլորտի թվայնացումը,

✅ քրեակատարողական համակարգի զարգացումը,

✅ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ երկխոսությունը և խորացնելու համագործակցությունը նշված ուղղություններով։

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել