Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը

Սեպտեմբեր 18,2026 20:44 Share

ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, տնօրենի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները, օպերատիվ-մարտական ստորաբաժանման նախկին հրամանատարներ և ծառայողներ, վետերաններ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Անդրանիկ Սիմոնյանը, ողջունելով հանդիսավոր տողանի շարված զինծառայողներին, շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությանը նրանց բերած անձնվեր ծառայության, առաջադրված խնդիրների գերազանց կատարողականության, մասնագիտական գործառույթները հմտորեն և արհեստավարժ իրականացնելու, և հատկապես պատվախնդիր վարքագիծ դրսևորելու համար:

Անդրադառնալով երեք տասնամյակների ընթացքում ստորաբաժանման անձնակազմի կողմից անցած բարդ ուղուն, տարբեր մարտահրավերներ և հատուկ առաջադրանքներ հաղթահարած ստորաբաժանման պատմությանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը նշեց, որ օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմում ծառայելը ինչպես միշտ պատվաբեր է, իսկ մասնագիտական բարձր պատրաստվածությունից զատ պահանջում է նաև խիզախություն, խիստ կարգապահություն, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, ֆիզիկական և հոգեբանական հատուկ ունակություններ, կամային բարձր որակներ և արհեստավարժություն:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենը բարձր գնահատեց տարիների ընթացքում ձեռք բերած մասնագիտական հարուստ փորձը զարգացնելուն, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելուն ուղղված ստորաբաժանման ջանքերը, կարևորեց ժամանակակից սպառազինության և տեխնիկական միջոցների ձեռք բերման և կիրառության ուղղությամբ տարվող աշխատանքները, հատկապես ընդգծեց Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը՝ Ազգային անվտանգության ծառայության տեխնիկական հագեցվածության լիարժեք ապահովման ուղղությամբ:

Միաժամանակ, շեշտադրեց սպառազինության և տեխնիկական միջոցների նպատակային կիրառման, առաջադրված խնդիրների անթերի և անվտանգ լուծման կարևորությունը:

Ձեռքբերումներից զատ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից ընդգծվեց նաև հնարավոր բացթողումների և թերացումների շտկման ուղղությամբ մշտապես և հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը, այսօրեական խնդիրների ճիշտ և ժամանակին հասցեագրումը, նշելով, որ պատճառահետևանքային կապերի վերլուծությունը կծառայի վաղվա նպատակների արդյունավետ լուծումներին, հավանական բացասական երևույթները բացառելուն:

Միջոցառման ընթացքում օպերատիվ-մարտական ստորաբաժանման ծառայողները ֆիզիկական հմտությունների, հոգեբանական ներգործության մեթոդների, հատուկ տեխնիկայի ու միջոցների կիրառմամբ ներկայացրեցին ենթադրյալ ահաբեկիչներին վնասազերծելու, պատանդներին ազատելու, զինված հանցագործներին ձերբակալելու մարտավարական վարժանքներ:

Հանդիսավոր միջոցառման ավարտին Ազգային անվտանգության ծառայության տնօրենը օպերատիվ մարտական ստորաբաժանման նախկին հրամանատարներին, վետերաններին և մի շարք սպաների և զինծառայողների պարգևատեց գերատեսչական պարգևներով, այդ թվում՝ օպերատիվ-մարտական ստորաբաժանման 30-ամյակին նվիրված հուշամեդալով:

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930