Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականը՝ ՀՀԿ-ականին. «Վերջապես սկսեք գործել քաղաքական էթիկայի շրջանակներում»

Ապրիլ 17,2012 15:55

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարել էր, թե ԲՀԿ խմբակցության համամասնական ցուցակում երկրորդ համարի՝ Վարդան Օսկանյանի հայտարարությունները այլեւս պետք է հոգեբաններն ու հոգեբույժները մեկնաբանեն։ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանն այս կապակցությամբ ասել է. «Կարծում եմ, պարոն Սահակյանի դաստիարակությունն ու կեցվածքը թույլ են տալիս, որ գիտակցի նման անտակտ եւ ոչ կոռեկտ արտահայտությունների անթույլատրելիությունը: Կցանկանայի, որ Հանրապետական կուսակցության ցուցակում ընդգրկված պատգամավորները վերջապես սկսեն գործել քաղաքական էթիկայի շրջանակներում,այլ ոչ թե անլուրջ եւ անվայել մակարդակի «ռազբոռկաներով» զբաղվեն։ Վարդան Օսկանյանի որևէ արտահայտության մեջ երբևէ չի եղել ինչ-որ մի անհատի, թիմի կամ կուսակցության հասցեին հնչեցված որեէ անվայել եւ վիրավորական խոսք: Իսկ եթե քաղաքական քննադատությանը մարդիկ նման կերպ են արձագանքում, դա արդեն վկայում է, որ Հանրապետականի որոշ պատգամավորներ չեն առաջնորդվում իրենց իսկ նախագահի կողմից առաջադրված կարգախոսով. այն է` քաղաքակիրթ արշավ, ցիվիլ մրցակցություն ու արդար ընտրություններ»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30