Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան շրջվել է ձորը

Մայիս 11,2012 11:30

Մայիսի 10-ին, ժամը 23.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 30 ՏՏ 602 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:

Պատահարի հետևանքով վարորդ՝ Վանաձորի բնակիչ, 1986 թ. ծնված Սերյոժա Գալստյանը ստացել է տարբեր մարմնական վնաս­վածք­ներ ու տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:

 

«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031