Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ մոնիթորինգի՝ ՀՀԿ-ն ամենաքիչն է հիմնավորել նախընտրական խոստումները

Մայիս 11,2012 19:33

Այսօր, Կովկասի ինստիտուտը ներկայացրեց  կուսակցությունների նախընտրական խոստումների մոնիթորինգի արդյունքները: Հետազոտական ծրագրերի ղեկավար Նինա Իսկանդարյանը նշեց, որ բացի նախընտրական ծրագրերից, ուսումնասիրման են ենթարկվել նաեւ խորհրդարան անցած 6 կուսակցությունների ելույթները եւ դրանց լուսաբանումը մամուլում եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում. «Մեր նպատակն է՝ հասկանալ ,թե հայ ընտրողը որքանով հնարավորություն ունի գիտակից ընտրություն կատարելու: Նա իր ձայնը պետք է տա ոչ թե զուտ խոստումներին, այլ մտածի իր երկրի ապագայի մասին: Մենք հետեւելու ենք այդ խոստումների ընթացքին»:

Փորձեգետը նշեց, որ ըստ մոնիթորինգի արդյունքների՝ նախընտրական ծրագրերի խուստումները հիմնականում վերաբերում են պետական ինստիտուտի, տնտեսության, սոցիալական, կրթական, գիտական եւ մշակութային ոլորտների բարեփոխումներին: Համեմատություններ չեն անցկացվել Ղարաբաղյան հիմնահարցի եւ Ցեղասպանության խնդրի շուրջ, քանի որ դրանց վերաբերյալ բարեփոխումները մեծամասամբ համընկել են 6-ի ծրագրերում էլ: Խոսելով պետական ապարատի փոփոխություններից, հետազոտող Տաթեւ Սարգսյանը նշեց, որ դրանք հիմնականում գրանցվել են ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, Ժառանգության եւ ՀԱԿ-ի ծրագրերում. «Այդ նույն կուսակցություններն էլ տնտեսական ոլորտում առաջարկում են ստվերային տնտեսության դեմ պայքար, փոքր եւ միջին բիզնեսի զարգացում, կրթության եւ մշակույթի ոլորտում՝ ֆինանսավորման ավելացում պետբյուջեի հաշվին, իսկ ինչ վերաբերում էմ մարդու իրավունքներին, ապա այս դեպքում կուսակցությունները խոստանում են հետամուտ լինել դրանց պահպանմանը, բայց չեն նշում, թե ինչպես»,-հավելեց Տ. Սարգսյանը: Բացի խոստումներն արձանագրելուց, հետազոտողները կատարել են նաեւ կուսակցությունների նախընտրական ծրագրերի սոցիալական փաթեթի հաշվառում՝ արձանագրելու համար, թե որքան գումար է պահանջվում առաջարկված բարեփոխումներն իրագործծելու ընթացքում: Արդյունքում ի հայտ են եկել որ հեռանկարային առաջարկներ . «Ըստ ՕԵԿ-ի ծրագրի՝ եթե ընտանիքը տասը տարի չաշխատի եւ երկու տարին մեկ ունենա 1 երեխա, ապա 5 երեխայի դեպքում կստանա 313.000 դոլար: Իսկ ըստ ՀՅԴ-ի թոշակների բարձրացման ծրագրի՝  թոշակները պետք է ավելանան 2 միլիարդով, բայց չմոռանանք, որ Հայաստանի պետբյուժեն մոտ 3 միլիարդ է»,-ասաց հետազոտող Հրանտ Միքայելյանը:

Ն. Իսկանդարյանը նկատեց, որ նախընտրական ծրագրերում գրեթե անդրադարձ չկա պետբյուջերի համալրմանը, բայց ոչ մի կուսակցություն չի էլ նշում, թե, օրինակ, ինչի հաշվին եւ ինչպես են իրականացվելու բարեփոխումները. «ՀՀԿ-ն այն կուսակցությունն էր, որ  ամենաքիչն էր հիմնավորել նախընտրական խոստումները»,-ասաց Ն. Իսկանդարյանը:

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031