Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ

Մայիս 13,2012 19:53

Այսօրվա արտահերթ նիստում, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշումները, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ:

Հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները` հանձնաժողովն ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին: Համաձայն ՀՀ ԿԸՀ որոշման`  Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ են ընտրվել.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից 28 պատգամավոր,

«Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակից  5 պատգամավոր,

«Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից   7 պատգամավոր,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակից  5 պատգամավոր,

Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` 40 պատգամավոր,

«Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակից  5 պատգամավոր: 

ԿԸՀ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031