Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն հրապարակեց ամենատարեց ու ամենաերիտասարդ պատգամավորների անունները

Մայիս 13,2012 20:36

Ազգային Ժողովում համամասնական ընտրակարգով պատգամավորներ են ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից 28 պատգամավոր, հինգական պատգամավորներ ՝«Ժառանգություն», «Դաշնակցություն» եւ «Օրինաց երկիր» կոսակցություններից,  ՀԱԿ-ից՝ 7 եւ Հանրապետական կուսակցությունից 40 պատգամավորներ: Այսօր այս տվյալները արտահերթ նիստում հրապարակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Մեծամասնական ընտրակարգով պատգամավորներ են ընտրվել 25-40 տարեկան 13 պատգամավոր, 40-60 տարեկան՝  26 եւ 60-ից բարձր 2 պատգամավոր: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերով,  41 մեծամասնական պատգամավորներից միայն  2-ն են կանայք:

Ամենատարեց պատգամավորը 14 ընտրատարածքից է՝ 62 ամյա Վրեժ Մարկոսյանը, իսկ ամենաերիտասարդը 37 ընտրատարածքից ընտրված 28 ամյա Հայկ Գրիգորյանը:

Պարոն Մուկուչյանը նաեւ տեղեկացրեց, որ ԱԺ ընտրությունների կապակցությամբ հանձնաժողովը 531 դիմում է ստացել, որից 478-ը մեկ քաղաքացու կողմից է եղել: Ամփոփելով ընտրությունները՝ նա ասաց, որ ընտրախախտումների մասին aravot.elections.am կայքում տեղ գտած տեղեկություններին արագ արձագանքել ու տվել են անհրաժեշտ մեկնաբանություններ:

Հանձնաժողովն այսօր մեկ այլ որոշմամբ մերժեց մայիսի 6-ի ընտրությունները անվավեր ճանաչելու մասին ՀԱԿ-ի դիմումը՝ հիմավորելով, թե չկան անհրաժեշտ փաստերը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031