Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների արդյունքների բողոքարկումը դադարեցրեց

Մայիս 13,2012 20:57

Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամ Արտավազդ Վարդանյանը, որն արդեն մի քանի օր է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջ հացադուլ էր հայտարարել, այսօր երեկոյան այն ավարտեց:

Aravot.am-ին պարոն Վարդանյանն ասաց, որ հացադուլն ավարտելը ոչ թե իր, այլ իրեն սատարողների որոշումն էր. «Նրանք  իմ  առաքելությունն ու այն խնդիրը, որ իմ առջեւ դրել էի՝ համարեցին ավարտված, ես ենթարկվեցի իրենց կամքին»:

Արտավազդ Վարդանյանն ասաց, որ իրեն ընկերները նաեւ տեղեկացրել են, որ իր՝ այլընտրանքային ընտրությունների պահանջը  բավարարված է. «Մոտ ժամանակներս, այն քննարկումները այլընտրանքային ընտրությունների շուրջ լինելու են, խնդիրը թվի մեջ չէ, ես 10 օր, թե 30 օր հացադուլ կանեմ»:

Ինչ վերաբերում է մայիսի 6-ի ընտրությունները անվավեր ճանաչելու մասին ՀԱԿ-ի դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մերժմանը, պարոն Վարդանյանն ասաց, որ այլ բան սպասելի էլ չէր: «Գիտենք, իշխանություններն ինչ են անելու, իսկ ընդդիմությունն ավելի ընդդիմադիր երեւալու համար ինչ է անելու, նույն տեխնոլոգիաներն են»,- հավելեց պարոն Վարդանյանը ու հեռացավ «Սարդարապատ» նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի մեքենայով: Նրա հետ էին նաեւ «Փրկենք Թեղուտը» շարժման ակտիվիստներից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031