«ԱրմենՏել» ՓԲԸ-ը 2 միլիոն դրամի տուգանք է վճարել պետությանը՝ Երեւանի վարչական տարածքից դուրս Երեւանի աշխարհագրական կոդով հեռախոսահամարներ տրամադրելու պատճառով։ Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «ԱրմենՏելին» տրամադրած արտոնագրով ընկերությունն իրավասու չէ Երեւանի համար նախատեսված կոդերն օգտագործել մայրաքաղաքի վարչական տարածքից դուրս հեռախոսային ծառայություններ մատուցելու նպատակով։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: